Անցնել բովանդակությանը
Star Drive ավտոդպրոց Երևանում
Մուտք

STAR DRIVE ավտոդպրոց Երևանում

Ստացեք ձեր վարորդական իրավունքի վկայականը հենց այս սեզոնին

StarDrive-ի փորձառու հրահանգիչները TOTAL CARE PROGRAM յուրահատուկ ծրագրի շնորհիվ կտրամադրեն ձեզ վստահ վարորդական հմտություններ և տեսական խոր գիտելիքներ՝ առանց ավելորդ բարդությունների ու թաքնված ծախսերի:

Սովորեք լավագույնների հետ

Ընտրեք ձեր ձևաչափը TOTAL CARE PROGRAM-ում

TOTAL CARE PROGRAM-ը քայլ առ քայլ ուսուցման ծրագիր է, որը մշակվել է՝ հաշվի առնելով քաղաքային երթևեկության բոլոր նրբությունները։

  • TOTAL CARE PROGRAM — Mini

    45 000 ֏

    Ինչ է ներառված

    • Խմբակային ուսուցում՝ ավտոմատ կամ մեխանիկական փոխանցման տուփով
    • Տեսական լրիվ դասընթաց՝ 10–12 դաս
    • Օնլայն տեսական դասընթացի և ՃՈ քննության սիմուլյատորի հասանելիություն
    • 5 ժամ գործնական վարում հրահանգչի հետ
    • Վառելիք և ապահովագրություն ՃՏՊ-ից
    • Հրահանգչի աջակցություն շաբաթը 7 օր
  • TOTAL CARE PROGRAM

    65 000 ֏

    Ինչ է ներառված

    • Խմբակային ուսուցում՝ ավտոմատ կամ մեխանիկական փոխանցման տուփով
    • Տեսական լրիվ դասընթաց՝ 10–12 դաս
    • Օնլայն տեսական դասընթացի և ՃՈ քննության սիմուլյատորի հասանելիություն
    • 10 ժամ գործնական վարում հրահանգչի հետ
    • Վառելիք և ապահովագրություն ՃՏՊ-ից
    • Հրահանգչի աջակցություն շաբաթը 7 օր
  • TOTAL CARE PROGRAM — անհատական

    85 000 ֏

    Ինչ է ներառված

    • Անհատական ուսուցում՝ ավտոմատ կամ մեխանիկական փոխանցման տուփով
    • Տեսական պարապմունքների անհատական ժամանակացույց (օֆլայն կամ օնլայն)
    • Օնլայն տեսական դասընթացի և ՃՈ քննության սիմուլյատորի հասանելիություն
    • 10 ժամ գործնական վարում հրահանգչի հետ
    • Գործնական պարապմունքների անհատական ժամանակացույց
    • Վառելիք և ապահովագրություն ՃՏՊ-ից
    • Հրահանգչի աջակցություն շաբաթը 7 օր

Լրացուցիչ պարապմունքներ

  • Տեսություն օֆլայն, անհատական

    10–12 պարապմունք, 1–1,5 ժամ

    50 000 ֏

  • Տեսություն օնլայն, խմբում

    10–12 պարապմունք, 1–1,5 ժամ

    30 000 ֏

  • Տեսություն օնլայն, անհատական

    10–12 պարապմունք, 1–1,5 ժամ

    40 000 ֏

  • Վարման դաս, ավտոմատ փ/տ, 1 ժամ

    5 000 ֏

  • Վարման դաս, մեխանիկական փ/տ, 1 ժամ

    5 000 ֏

  • Քննական երթուղի (ՃՈ), ավտոմատ փ/տ, 1 ժամ

    6 000 ֏

  • Քննական երթուղի (ՃՈ), մեխանիկական փ/տ, 1 ժամ

    6 000 ֏

  • Վարման փաթեթ, ավտոմատ փ/տ, 10 ժամ

    + 1 ժամ նվեր

    50 000 ֏

  • Վարման փաթեթ, մեխանիկական փ/տ, 10 ժամ

    50 000 ֏

Ինչից է բաղկացած TOTAL CARE PROGRAM-ը

Ծրագիրը բաղկացած է 7 քայլից, որոնցից հետո դուք ոչ միայն կհանձնեք քննությունը և կստանաք վարորդական իրավունքի վկայական, այլև ձեզ վստահ կզգաք քաղաքային երթևեկությունում։

  1. Քայլ 1

    Տեսական դասընթացներ

    Բանիմաց դասախոսի շնորհիվ դուք հեշտությամբ կյուրացնեք տեսական նյութը՝ խմբակային կամ անհատական տարբերակով, ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն: Դուք կուսումնասիրեք «B» կարգի ճանապարհային երթևեկության կանոնների բոլոր թեմաները.

    • Մանևրում, դասավորվածություն երթևեկելի մասում, երթևեկության առավելություն
    • ՀՀ օրենք «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին»
    • Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններ և պայմաններ
    • Ճանապարհային նշաններ և ճանապարհային գծանշումներ
    • Խաչմերուկ (նշաններով, առանց նշանների)
    • Խաչմերուկ (կարգավորող, լուսացույց)
    • Ճանապարհային գծանշում, կանգառ, կայանում
    • Արագություն, քարշակում, մարդկանց և բեռների փոխադրում
    • Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ, վազանց
    • Կյանքի անվտանգություն և առաջին օգնություն պատահարների դեպքում
  2. Քայլ 2

    Պրակտիկա անվտանգ տարածքում

    Ձեր ճանապարհը դեպի վարում սկսվում է սկսնակ վարորդների համար հատուկ հարմարեցված տարածքում: Եթե երբևէ ղեկին չեք նստել, մի անհանգստացեք. մեր հրահանգիչները կօգնեն ձեզ վստահություն ձեռք բերել և յուրացնել անհրաժեշտ հմտությունները մինչև քաղաքային երթևեկություն դուրս գալը:

    • Մեկնարկ և կանգառ. դուք կսովորեք ճիշտ շարժվել տեղից և կանգնեցնել մեքենան, վերլուծել իրավիճակը և որոշումներ կայացնել՝ ելնելով երթևեկության մյուս մասնակիցների գործողություններից:
    • Փոխանցումների փոխարկում. մեխանիկական տուփի դեպքում կսովորեք փոխարկել արագ և ճիշտ, ավտոմատի դեպքում՝ կծանոթանաք ռեժիմներին և դրանց անվտանգ կիրառմանը:
    • Կառավարման հիմունքներ. ձեզ կցուցադրվեն մեքենայի կառավարման հիմնական տարրերը, լուսային սարքավորումները, թարթիչներն ու հայելիների ճիշտ օգտագործումը:
    • Մեքենայի վերահսկում. ուղիղ երթևեկությունից մինչև բարդ մանևրներ ու կայանում:

    Այս փուլը ամուր հիմք կդառնա հետագա ուսուցման համար և վստահություն կտա սեփական ուժերի նկատմամբ:

  3. Քայլ 3

    Վարում քաղաքային երթևեկությունում

    Անվտանգ տարածքում ձեռք բերած հիմնական հմտություններով դուք պատրաստ եք անցնել հաջորդ փուլին՝ վարում քաղաքային երթևեկությունում: Մեր հրահանգիչները կապահովեն ձեր անվտանգությունը և աստիճանական անցումը դեպի ավելի բարդ պայմաններ:

    Սկսում ենք քիչ բեռնված փողոցներից, որպեսզի դուք հանգիստ հարմարվեք նոր պայմաններին, ապա աստիճանաբար բարդացնում ենք երթուղիները:

  4. Քայլ 4

    Վարման հիմունքների յուրացում

    Մենք երաշխավորում ենք վարման բոլոր անհրաժեշտ տարրերի առավելագույնս արդյունավետ ուսուցում, որպեսզի դուք վստահ զգաք ցանկացած ճանապարհային իրավիճակում:

    • Անվտանգ կառավարում. գոտիների փոփոխություն, վազանց և բախումների կանխում:
    • Խաչմերուկների անցում. ճիշտ մոտեցում, առավելության գնահատում և անվտանգ անցում:
    • Կայանում. զուգահեռ, ուղղահայաց և անկյան տակ՝ փողոցում և կայանատեղիում:
    • Շրջադարձեր և մանևրներ. հետադարձի և շրջադարձերի կատարում:
    • Հետընթաց վարում. հայելիների կիրառում և «մեռած գոտիների» հաշվառում:
    • Վարում բարդ պայմաններում. տարբեր եղանակ, լուսավորություն և ծանրաբեռնվածություն:
  5. Քայլ 5

    Վարման պրակտիկայի ձեռքբերում

    Երբ դուք արդեն տիրապետում եք վարման հմտություններին և տեսական գիտելիքներին, ժամանակն է ավելի ինքնուրույն վարելու՝ փորձառու հրահանգչի հսկողությամբ:

    Այս փուլում դուք գործնականում կկիրառեք տեսական գիտելիքները, փորձ կձեռք բերեք քաղաքային երթևեկությունում և կզգաք վարորդի պատասխանատվությունը տարբեր իրավիճակներում:

    Ձեր հրահանգիչը միշտ կողքին է՝ պատրաստ օգնելու և հուշելու, թե ինչպես ճիշտ վարվել, որպեսզի դասընթացի վերջում դուք վստահ զգաք ղեկին և լիովին պատրաստ լինեք ՃՈ քննությանը:

  6. Քայլ 6

    Նախապատրաստում ՃՈ քննությանը

    ՃՈ քննությանը նախապատրաստվելը ուսուցման կարևորագույն փուլերից է, որը պահանջում է ուշադիր և մանրակրկիտ մոտեցում: StarDrive-ում դուք միայնակ չեք լինի այս կարևոր պահին. ձեր հրահանգիչը կլինի ձեզ հետ ամեն քայլափոխի՝ ապահովելով շարունակական աջակցություն և հետադարձ կապ:

    Այստեղ դուք կմշակեք քննական բոլոր վարժությունները և կծանոթանաք քննական երթուղուն: Պարապմունքներն անցկացվում են ՃՈ քննական մեքենաներին համապատասխանող ավտոմեքենաներով, որպեսզի դուք առավելագույնս պատրաստ լինեք իրական քննությանը:

  7. Քայլ 7

    Քննության հանձնումը ՃՈ-ում

    Այս փուլում դուք պատրաստ եք հաջողությամբ հանձնել քննությունը: Մենք ինքներս ենք ձեզ գրանցում տեսական և գործնական քննությունների և տրամադրում անհրաժեշտ տեղեկատվությունը. քննության օրն ու ժամը դուք կստանաք SMS-ով:

    Գործնական քննության օրը մենք կկազմակերպենք ձեր ուղեկցումը, որպեսզի դուք կենտրոնանաք ամենակարևորի վրա՝ հանձնել քննությունը և ստանալ վարորդական իրավունքի վկայականը:

TOTAL CARE PROGRAM-ն ավարտելուց հետո դուք ոչ միայն կստանաք վարորդական իրավունքի վկայական, այլև կդառնաք վարորդ, ով պատրաստ է գրագետ և վստահ վարել։

Մեր ժամանակակից ավտոպարկը՝ մեր հպարտությունը և ձեր հարմարավետությունը

Մեր ժամանակակից ավտոպարկը՝ մեր հպարտությունը և ձեր հարմարավետությունը

Մեր ավտոդպրոցը հպարտանում է իր ավտոպարկով, որը բաղկացած է ժամանակակից մեքենաներից՝ ամբողջությամբ նույնական ՃՈ քննություններին օգտագործվողներին: Դուք սովորում և պրակտիկա եք անցնում հենց այն մեքենաներով, որոնք ձեզ ծանոթ կլինեն քննության ժամանակ:

Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է մեր ուսանողների անվտանգությունը, այդ պատճառով բոլոր մեքենաները պարբերաբար անցնում են տեխնիկական զննում և անվտանգության ամբողջական ստուգում: Ավտովթարի դեպքում բոլոր ծախսերը հոգում է ավտոդպրոցը. դուք ամբողջությամբ պաշտպանված եք:

Մեքենաների սարքին վիճակն ապահովում է մեր փորձառու ավտոմեխանիկը, ով հետևում է յուրաքանչյուր մեքենայի տեխնիկական վիճակին և դրա անխափան աշխատանքին:

Մեր մեքենաները միշտ մաքուր են և գերազանց արտաքին տեսքով, որպեսզի ուսուցումը լինի առավելագույնս հաճելի. հարմարավետությունն ու անվտանգության վստահությունը արդյունավետ ուսուցման հիմնական բաղադրիչներն են:

Հրահանգիչների ընտրության մեր մոտեցումը՝ մեր առավելությունն է

  • Խիստ ընտրություն

    Յուրաքանչյուր հրահանգիչ անցնում է խիստ ընտրություն և պրոֆեսիոնալիզմի ստուգում, իսկ քննությունից հետո՝ երկարատև գործնական փորձաշրջան, և միայն դրանից հետո է աշխատանքի անցնում STAR DRIVE-ում:

  • Քաղաքավարություն և համբերատարություն

    Մեր հրահանգիչները քաղաքավարի, նրբանկատ և ուշադիր մասնագետներ են: Նրանք միշտ պատրաստ են օգնել և բացատրել անհասկանալի պահերը: Մենք գնահատում ենք հանգիստ շփումը, և մեր հրահանգիչները երբեք ձայն չեն բարձրացնում:

  • Դասավանդման հմտություններ

    Մեր հրահանգիչները տիրապետում են ոչ միայն վարորդական, այլև դասավանդման հմտություններին: Նրանք գիտեն, թե ինչպես ճիշտ և արդյունավետ փոխանցել գիտելիքն ուսանողին և տրամադրել նրան հաջող ուսուցման:

  • Շարունակական ուսուցում

    Մեր հրահանգիչները երբեք կանգ չեն առնում ձեռք բերածի վրա. նրանք պարբերաբար անցնում են վերապատրաստման դասընթացներ և ծանոթանում դասավանդման նոր մեթոդներին:

  • Անհատական մոտեցում

    Յուրաքանչյուր ուսանողի հանդեպ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Մենք հարմարվում ենք ձեր կարիքներին և պատրաստվածության մակարդակին, որպեսզի ուսուցումը լինի առավելագույնս արդյունավետ:

Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն ժամանակ է պահանջվում վարել սովորելու համար

Ուսուցման տևողությունը անհատական է և կախված է յուրաքանչյուր ուսանողի կարողություններից. միջինում պահանջվում է 10–15 պարապմունք: Մենք երաշխավորում ենք, որ մեր հրահանգիչները կաշխատեն ձեզ հետ այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի դուք վստահ զգաք ղեկին:

Ի՞նչ մեքենաներով են անցկացվում դասերը

Մենք օգտագործում ենք ՃՈ քննական մեքենաներին համապատասխանող ավտոմեքենաներ: Բոլոր մեքենաները պարբերաբար անցնում են տեխնիկական սպասարկում և անվտանգության ստուգում:

Ձեր հրահանգիչներն իսկապե՞ս համբերատար են

Այո՛: Նրանց համբերատարությունը պրոֆեսիոնալիզմի արդյունք է. մեր հրահանգիչները միշտ քաղաքավարի են և պահպանում են հանգիստ, բարեկամական մթնոլորտ պարապմունքների ընթացքում:

Ի՞նչ է ներառում TOTAL CARE PROGRAM ծրագիրը

TOTAL CARE PROGRAM-ը մեր յուրահատուկ ուսուցման մեթոդն է, որը ներառում է ինչպես տեսական ուսուցում, այնպես էլ գործնական վարում: Մենք լիարժեք աջակցում ենք ձեզ վարորդական իրավունքի վկայական ստանալու ողջ ճանապարհին՝ ներառյալ քննություններին նախապատրաստվելը:

Ինչպե՞ս եք գումար խնայում ուսանողների համար

Մենք առաջարկում ենք մրցունակ գներ և պարբերաբար անցկացնում ակցիաներ ու խաղարկություններ: Բացի այդ, մեր ուսանողները խնայում են լրացուցիչ ծախսերը, քանի որ բոլոր մեքենաներն ու սարքավորումները տրամադրում է ավտոդպրոցը:

Գրանցվեք փորձնական դասին

Թողեք ձեր տվյալները, և մեր մասնագետը կկապվի ձեզ հետ նույն օրը։